Համացանցում հայտնվել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի կողմից գրված սիրավեպը: Այս մասին հունվարի 24-ին հայտնում է Buisiness Insider-ը:

Գիրքը կոչվում է  «Զաբիբան եւ թագավորը»: Գիրքն անգլերեն թարգմանությամբ կարելի է եռք բերել Amazon-ում:

Սիրավեպը գրվել է 2000 թվականին եւ 160 էջից է բաղկացած:

Սիրավեպի ժանրը  «այլաբանական սիրո պատմություն» է: Գործողությունները տեղի են ունենում մի քանի հազար տարի առաջ:

Նշվում է, որ գլխավոր հերոս թագավորը խորհրդանշում է Հուսեյնին: Ըստ սյուժեի՝ ամեն գիշեր նրա մոտ է գալիս Զաբիբա անունով գյուղացի մի աղջիկ եւ նրանք զրուցում են կրոնի, ազգայնականմության եւ ժողովրդի կամքի մասին:

Սկզբում սիրավեպն անանուն է հրապարակվել, բայց հետագայում փորձագետները այն բռնապետին են վերագրել: