ԱՄՆ նախկին նախագահները փոթորիկներից տուժածներին օգնելու համար արդեն ավելի քան 40 մլն դոլար են հավաքել, նշված է նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման հիմնադրել էին Թեխասին, Ֆլորիդային, Պուերտո Ռիկոյին եւ Ամերիիկյան Վիրջինյան կղզիներին օգնելու հիմնադրամ, որոնք տուժել էին 2017 թվականին տեղի ունեցած փոթորիկների եւ ջրհեղեղների հետեւանքով:
Ընդամենը մոտ 110 հազար մարդ նվիրաբերել է 41,3 մլն դոլար:
Տարբեր գնահատականներով՝ «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկների պատճառած վնասը անցել է 300 մլրդ դոլարից:




























