Ռյազանի շրջանում Ադրբեջանի քաղաքացին, որը երեխաների կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող ատրակցիոն էր կազմակերպել, կկանգնի դատարանի առջև:

Ինչպես հայտնել է minval.az- ը, լինելով «Գալակտիկա» ԲԲԸ-ի տնօրեն, տղամարդը Սասովո քաղաքում շարժական կենդանաբանական այգի էր տեղադրել, ինչպես նաև՝ շարժական ատրակցիոն, որը նախկինում ձեռք էր բերվել անհայտ հանգամանքներում: Տղամարդը ինքնուրույն էր հավաքել ատրակցիոնը և մանկական ավտոմեքենաներն առանց դրանք ամրացնելու տեղադրել պտտվող հարթակի վրա, որոնք ի սկզբանե չէին մտնում ատրակցիոնի մեջ և չունեին համապատասխան դետալներ ամրացման համար:

Արդյունքում, պտտվելու ընթացքում հարթակի վրա գտնվող մեքենան, որի մեջ երեխա կար, կենտրոնախույս ուժի ազդեցության տակ դուրս է թռչել հարթակից, ինչի հետևանքով  անչափահաս Շ.-ն գլուխը հարվածել էր ատրակցիոնի մետաղյա ցանկապատին եւ մարմնական վնասվածքներ ստացել:

Քաղաքացի Ի.-ն համաձայնել է մեղադրանքների հետ: Դատարանը որոշում է կայացրել 150 հազար ռուբլի տուգանք սահմանել: