Թուրքիայի երթուղային միկրոավտոբուսի առաջին կին վարորդը 21 ամյա ուսանողուհի Էզգի Օլն է։ Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ 21 ամյա ուսանողուհին աշխատում է, որպես վարորդ Էլազըղի նահանգում (Խարբերդ)։ Էզգի Օլը ասում է, որ ինքը սովորում է համալսարանում եւ ուսման վարձը վճարելու համար արդեն երեք տարի վարորդական աշխատանք է կատարում։ Նրա երթուղին Էլազըղից ձգվում է հարակից Սալըքայա գյուղ։ Ուսանողուհին ասում է, որ սկզբում բոլորը զարմանում էին՝ տեսնելով, որ ես եմ վարում միկրոավտոբուսը, իսկ հիմա բոլորը ցանկանում են նստել իմ մեքենան։ Էզգիի հայրը ասում է, որ ինքը հպարտ է իր աղջկանով, քանի որ, նա եւ սովորում է, եւ աշխատում։