Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի հարեւանությամբ hունվարի 24-ին կրակոցներ են հնչել: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 19.45-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 24-ամյա Գարեգին Դ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ` պատյանով եւ 11 փամփուշտով:

Նա հայտնել է, որ ինքն է նշված ատրճանակից կրակոցներ արձակել` ատրճանակի սարքին լինելու հանգամանքը պարզելու համար:

Ատրճանակն առգրավված է: