Հյուսիսային Իտալիայում գնացքի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել, տաս մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Rainews24 հեռուստաալիքը:
Կրեմոնայից Միլան ուղեւորվող գնացքը դուրս է եկել գծերից երկաթուղու՝ Միլանի եւ Վենեցիայի միջեւ գտնվող հատվածում, հայտնել են Trenord երկաթուղային ընկերությունում: Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ 100 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության մի քանի մեքենա: Հայտարարվել է գնացքների հետաձգման մասին:
Dramma a Pioltello: deraglia treno Trenord. Due morti e molti feriti gravi https://t.co/w4Sf5dG21k
— Italy News Blog (@italynewsblog) 25 января 2018 г.




























