Տաջիկստանում կքննարկեն երկրում ամուսնական դավաճանության համար քրեական պատասխանատվության սահմանման հարցը: Այս մասին, ինչպես հայնում է «Sputnik Տաջիկստան»-ը, ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնը:
Լրագրողներից մեկը նշել է, որ երկրում մինչ այժմ խանդի պատճառով սպանություններ են տեղի ունենում, ինչի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ամուսնական դավաճանության համար քրեական պատասխանատվություն սահմանել:
Այդպես, հոկտեմբերին Տաջիկստանի իրավապահ մարմինները սպանության կասկածանքով ձերբակալել էին Չորբող գյուղի 56-ամյա բնակչին: Տղամարդը եկել էր իր կնոջ՝ 40-ամյա գործարարի աշխատավայր եւ խանդի պատճառով 19 անգամ դանակով հարվածել էր վերջինիս: Կինը տեղում մահացել էր: Ավելի վաղ իրավապահները խանդի հիման վրա սպանության կասկածանքով ձերբակալել էին նաեւ Թուրսունզադե քաղաքի 51-ամյա բնակչին:




























