Երեւանում, այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 25 հասցեի դիմաց, 27-ամյա Նարեկ Ն.-ն իր վարած Kia մակնիշի 096 LU 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով, տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երեւանի քաղաքապետարանին:




























