Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պաշտպանել է նահանգը, որտեղ Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել նավթի արդյունահանման նպատակով ծովային հորատումների արգելքը, փոխանցում է Usa-ը:
«Հեռու՛ մնացեք Կալիֆորնիայից: Եթե ցանկանում եք հորատել, արեք դա Մար-ա-Լագոյում»,- գրել է Շվարցենեգերը թվիթերյան իր էջին՝ ակնարկելով ԱՄՆ նախագահի սիրած Փալմ Բիչ հանգստավայրը Ֆլորիդայում:
Նախկին նահանգապետը Թրամփին եւ իր վարչակազմին խորհուրդ է տվել Կալիֆորնիայից օրինակ վերցնել եւ նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:




























