Իտալիայում գնացքի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնում են իտալական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի զոհ է դարձել առնվազն երկու մարդ, 10 մարդ լուրջ վնասվածքներ էր ստացել, մոտ 100 մարդ՝ թեթեւ վնասվածքներ:
Դեպքի վայրում աշխատող հրշեջ-փրկարարների տվյալներով՝ 3 մարդ է վթարի զոհ դարձել, 5-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են, 8 մարդ գտնվում է միջին ծանրության վիճակում:
Հիշեցնենք, որ Կրեմոնայից Միլան ուղեւորվաղ գնացքը գծերից դուրս էր եկել առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Վթարի առաջին եւ նախնական պատճառ սլաքային մեխանիզմի անսարքությունն է համարվում: Լոկոմոտիվը եւ չորս վագոններից առաջինը Միլանին մոտենալիս կարողացել էին հատել գծերի խաչմերուկը, սակայն մյուս երկու վագոնները դուրս էին եկել գծերից, երբ սլաքային մեխանիզմը շեղվել էր առանցքից:




























