Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը պատրաստվում է 5-րդ անգամ ամուսնանալ, 73-ամյա քաղաքական գործչի ընտրյալն է 48-ամյա կորեուհի Կիմ Սո Յոն, հայտնում dpa-ն:
Նախկին կանցլերի խոսքով, որը Սեուլում է գտնվում, հարսանիքի վայրը եւ ճշգրիտ օրը ավելի ուշ կորոշեն:
Զույգը հանդիպում է արդեն մի քանի տարի, Շրյոդերը եւ Կիմ Սո Յուն, որը ձեռներեցության զարգացման գերմանական կորպորացիայում ներկայացուցիչ է աշխատում, ապրում են 2 երկրում՝ Հարավային Կորեայում եւ Գերմանիայում:
Շրյոդերը հայտարարել է, որ կցանկանար կորեերեն սովորել եւ իր ընտրյալի հետ «նորմալ կյանք» վարել: Ներկայումս նախկին կանցլերը իր 4-րդ կնոջից ամուսնալուծվելու գործընթացի մեջ է: Նրանք երկու որդեգրած երեխա ունեն:




























