Ադրբեջանում աղքատության պատճառով հերթական ինքնասպանության դեպքն է  գրանցվել։

Ինչպես հաղորդում է minval.az-ը, հունվարի 24-ին 36-ամյա Սաբիրա Քերիմովան կախվել է իրենց տան բակի անավարտ շինությունում։ Ինքնասպանության պահին տանը եղել է նրա փոքր դուստրը։

Քերիմովան ինքնասպան է եղել աղքատության պատճառով։ «Ընտանիքը շատ աղքատ էր, դեպքի պահին կնոջ ամուսինը անասուններ էր արածացնում։ Դեպքից առաջ կինը զրուցել է մոր հետ, ասել, որ հոգնել է իր կյանքից։ Մի քանի օր առաջ պարտքի դիմաց անջատել էին նրանց հոսանքը։ Կնոջ ավագ որդին սովորումէ  Բաքվում՝ զինվորական լիցեյում»,- ասել է ընտանիքի մտերիմներից մեկը։

Ներկայումս դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում, հարուցվել է քրգործ։