ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավճռի կապակցությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ Turan գործակալության խնդրանքով արված մեկնաբանության մեջ:

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել ոչ միայն Բայրամլիին, այլեւ բոլոր նրանց, ովքեր դատապարտվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար, եւ պայմաններ ստեղծել երկրում խաղաղ քաղաքական գործունեության համար»,- ավելացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Գյոզալ Բայրամլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման մաքսանենգության վերաբերյալ կեղծված քրեական գործով: