Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը սեպտեմբերի 13-ին ստորագրել է Մոհամադ Ռեզա Ռահիմիին երկրի առաջին փոխնախագահ նշանակելու մասին հրամանագիրը,- հաղորդում է Press TV հետուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, 60-ամյա Ռահիմին, որը ազգությամբ քուրդ է, նախքան Իրանի փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, զբաղեցրել է աուդիտորական դատարանի ղեկավարի, Քուրդիստանի գավառապետի պաշտոնները, իսկ ներկայումս համարվում է Ահմադինեջադի հավատարիմ դաշնակիցներից մեկը։