Մոսկվայի բնակչին մեղադրում են 2000 թվականին ծնված դստերը 9 տարի բռնաբարելու մեջ: Այս մասին հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր հանձնաժողովի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ քննության վարկածի՝ մեղադրյալը 9 տարի շարունակ իր դսստերը բռնաբարել եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

 «Օգտվելով երեխայի փոքր տարիքից անօգնական վիճակից, նա անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրել եւ վախեցրել նրան եւ այս ամբողջ ընթացքում ստիպել լռել», — ասել էնա:

Իվանովան նշել է, որ հանցագործությունների մասին իրավապահ մարմիններին հայտնել է աղջկա մայրը:

Նա նշել է, որ 53-ամյա տղամարդը, վախենալով պատասխանատվությունից, թաքնվել է, սակայն հաջողվել է նրան ձերբակալել: Հարցաքնննության ընթացքում նա մասնակի ընդունել է մեղքը: