Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունը, թե Գերմանիան դադարեցրել է Թուրքիա զենքի արտահանումը, հաղորդում է Kommersant.ru-ն:
Ըստ Չավուշօղլուի՝ գերմանական Leopard տանկերի մատակարարման համար պետք է հանձնաժողով ստեղծվեր, սակայն նիստը հետաձգվեց: «Սառեցման կամ մատակարարումը չեղյալ հայտարարելու մասին խոսք լինել չի կարող,», - ասել է թուրք նախարարը:
Ավելի վաղ այսօր Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ մատակարարումների դադարեցման պատճառը Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական բանակի գործողության ոչ թափանցությունն է: Գերմանիան մի քանի տեսակի զենք է մատակարարում Թուրքիային, մասնավորապես, Leopard տանկեր:
Այնուամենայնիվ, Բեռլինը որոշել է վերանայել պայմանագիրն այն բանից հետո, երբ գերմանական արտադրության ռազմական տեխնիկան Աֆրինի հարձակողական գործողությունների լուսանկարներում է հայտվել:




























