Նիդերլանդների բնակչուհուն, որը փորձել է իր որդուց ջիներին հեռացնել, երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար են մեղադրել, հաղորդում է BBC News-ը:
9-ամյա որդուց չար ուժերին հեռացնելու համար մարոկանական ծագմամբ 39-ամյա կինը նրա ձեռքերը շիկացած վառարանի մեջ է տեղադրել: Բացի այդ նա երեխայի ականջների մեջ բամբակ է մտցրել եւ վնասել նրա լսողությունը: 2016 թվականից երեխային որդեգրել են:
Ըստ քրեական փիլիսոփայության պրոֆեսոր Յերուն տեն Վորդեի՝ դաժան վերաբերմունքը դաժան վերաբերմունք է՝ անկախ շարժառիթներից:
«Չար ուժերի հեռացումը բռնի գործողությունների միջոցով, որոնք վնասվածքներ են առաջացնում, չի կարող արդարացվել»,-ասել է նա:




























