Հարավային Կորեայում հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել: «Ռենհափ» գործակալությունը հայտնում է 41 զոհի մասին:

Տուժել է 79 մարդ, որոնցից 9-ը վիճակը ծանր է:

Կյոնսան Նամդո նահանգում Միլյան քաղաքի Սեջոն թագավորի անվան հիվանդանոցում հրդեհը բռնկվել է առավոտյան: Կրակի մարումը մոտ 2 ժամ է տեւել: Հինգհարկանի հիվանդանոցում 111 հիվանդ է եղել:

Երկրի նախագահ Մուն Չժե Ինը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Նա պահանջել է միջոցներ ձենարկել նման ողբերգությունները կանխելու համար: