ԱՄՆ-ն դարձյալ բաց է աշխարհում բիզնեսի եւ մրցունակության համար, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Աշխարհը դառնում է հզոր եւ բարգավաճող Ամերիկայի վերածնունդի ականատեսը…Երբեք ավելի լավ ժամանակ չի եղել, որ Միացյալ Նահանգներում աշխատանքի վերցնես, կառուցես, ներդնես եւ զարգանաս: Ամերիկան բաց է բիզնեսի համար, եւ մենք կրկին մրցունակ ենք»,- նշված է նրա ելույթում, որով մտադիր է հանդես գալ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Ելույթից հատվածներ է հապարակել Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























