Հնդկաստանի իշխանությունները ռեժիսոր Սանջայ Լիլա Բխանսալիի եւ  բոլիվուդյան դերասանուհի Դիպիկա Պադուկոնի գլխի համար, ով «Պադմավատի» սկանդալային ֆիլմում  գլխավոր դերակատարն է, պարգեւ են խոստանում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Երկրի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկը՝ «Բխարատիա ջանաթան», 1,5 մլն դոլար է խոստացել ֆիլմի ստեղծողների համար: Ֆիլմը հանրապետությունում բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ է դարձել:

Ցուցարարները վրդովվել են ֆիլմի «անբարոյական» սիրային տեսարանից սուլթան Հիլջիի եւ Պադմավատի թագուհու միջեւ: Ֆիլմը դեռ էկրաններրին դուրս չի եկել:

Բոլիվուդում նկարված ֆիլմը լայնածավալ բողոքների պատճառ է դարձել