Արգենտինայի ոստիկանությունը Մար դել Պլատա քաղաքի ռազմածովային բազայում խուզարկություն է անցկացնում Սան Խուան սուզանավի անհետացման հանգամանքների հետաքննության շրջանակում: Այս մասին հաղորդում է Todo Noticias հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ կոռուպցիայի պայքարի դեմ դեպարտամենտի ոստիկանները որոնում են 2017-ի նոյմեբերի 15-ին թվագրված փաստաթղթերը, երբ սուզանավի հետ հնարավոր չէր այլեւս կապ հաստատել:
Ավելի վաղ սուզանավի անձնակազմի հարազատները դատարան բողոք էին ներկայացրել, որում Արգենտինայի ՌԾՈՒ-ին մեղադրել էին սուզանավի հետ վերջին կապի մասին տեղեկությունը թաքցնելու մեջ:
Արգենտինայի ՌԾՈւ–ն դադարեցրել է անհետացած սուզանավի անձնակազմի անդամների որոնումները




























