Պավել Ստոցկու եւ Եվգենի Վոյցեխովսկու ամուսնության կնիքներով անձնագրերը չեղյալ են համարվել. դրանք ներառվել են «անվավեր անձնագրերի դաշնային բազայում», հաղորդում է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է DW-ն:

Ըստ Վոլկի՝ կնիքը դրած աշխատակիցը եւ նրա անմիջական ղեկավարը ազատվելու են աշխատանքից:

Այպիսով ռուսական իշխանություններն արձագանքել են «Դոժդ» հեռուստաալիքի հաղորդումներին այն մասին, որ ՌԴ-ում «առաջին անգամ նույնասեռ ամուսնություն է ընդունվել»:

Ներքին գործերի նախարարության աշխատակցի գործողությունները համարում են «Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտում», դրանց հետ կապված ծառայողական ստուգում է անցկացվում: