Ճապոնիայի խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից մեկը՝ Coincheck-ը, NEM  կրիպտոարժույթում 500 մլն միավոր (մոտ 400 մլն դոլար) է կորցրել:

Ընկերությունը նշել է, որ գումարը դրամապանակից անօրինական ճանապարհով հանվել է, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա տվյալներով՝ նախկինում Coincheck-ը հայտարարել էր միջոցների դուրս բերման կասեցման, ինպես նաեւ այլ կրիպտոարժույթների գնման եւ վաճառքի մասին, բացի բիթքոինից:

Բորսայի ներկայացուցիչը նշել է, որ դեռ անհայտ է՝ ինչպես է այդ գումարը դուրս հանվել, սակայն նրա խոսքով՝ Coincheck-ն ամեն ինչ անում է իր հաճախորդների ակտիվների անվտանգությունը երաշխավորելու համար:

NEM-ը թաղարկվել է 2015-ին եւ համարվում է 10-րդ խոշորագույն կրիպտոարժույթը: