Հարվարդի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդկության համար հաղորդակցության ունիվերսալ միջոց կարելի է համարել երաժշտությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում։
Իրենց աշխատանքներում գիտնականները ներգրավել են աշխարհի 60 երկրների 750 ինտերնետ օգտատերերի։ Փորձի մասնակիցներին առաջարկել են լսել երաժշտական հատվածներ՝ պատահականության սկզբունքով ընտրված կոմպոզիցիաներից։ Առաջարկվել են տարբեր ազգերի ու մշակույթների ստեղծագործություններ։
Մարդկանց նաեւ առաջարկել են պատասխանել այն հարցին, թե որ ժանրին է պատկանում այս կամ այն կոմպոզիցիան ու պատմել իրենց զգացմունքների մասին։ Չնայած մարդիկ չգիտեին մեղեդիների մեծամասնության ծագումը՝ դրանց բնույթն ու ժանրը նրանք ճշգրտորեն որոշում էին, հայտնում է Lenta-ն։




























