Նիգերիայում Ռիվրես նահանգի ոստիկանությունը սկսել է տղամարդուն ծեծելու դեպքի հետաքննությունը, որին  հարձակվողները կասկածել են «կախարդություն» մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Daily Post-ին:

Տեղացիները որոշել են  հարձակվել տղամարդու վրա, քանի որ նրան ամեմնուր սեւ այծ է հետեւել: Նրանք համարել են, որ կենդանին նախկինում «մարդ» է եղել: Նիգերիացիները խմբով հարձակվել են  «կախարդի» վրա եւ ծեծել:

Ոստիկանները ժամանել են դեպքի վայր: Անգիտակից վիճակում գտնվող տղամարդուն, այծին եւ եւկու  հարձակվողներին ոստիկանական բաժին են տարել:

Ուշքի գալով՝ տղամարդը պատմել է, որ այծին որպես տնային կենդանի է պահում: