Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանի ուսանողները գենդերային չեզոք զուգարաններ տեղադրելու նախաձենությամբ են հանդես եկել, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ բոլորից շատ այս փոփոխությունների համար պայքարել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները: Ի վերջո գաղտնի քվեարկությամբ հարցվածների 80 տոկոսը կողմ է եղել ունիսեքս անվանումով զուգարանների ստեղծմանը:

ԼԳԲՏ համայնքից Էյլիդի խոսքով՝ ավելի կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, քան ուղղակի ցուցանակի փոփոխություն:

Նա կարծում է, որ Օքսֆորդում ընդունել են գեյերի, լեսբիների, տրանսգեդերների իրավունքները եւ հույս ունի որ մյուս բրիտանական քոլեջներում էլ նման փոփոխություններ տեղի կունենան: