Չինաստանի բանկային գործունեության կարգավորման հանձնաժողովը (CBRC) 12 բանկերի տուգանել է 295 մլն յուանով (46.6 մլն դոլար) արժեթղթերի ապօրինի առեւտրի համար: Այս մասին հաղորդում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի հայտարարությունը: Արժեթղթերի անօրինական գործարքների արդյունքում ստացված գումարը կազմել է 7.9 միլիարդ յուան (1.25 միլիարդ դոլար): Նշվում է նաեւ, որ բանկերի ղեկավարությունն ոչ իրավաչափ ձեւով օգտագործել է 3 մլրդ յուան (474,7 մլն դոլար) ընդհանուր ծավալի ֆոնդային միջոցներ։
CBRC տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ «շուկայում քաոս» առաջացրած խոշորագույն խախտումը կատարել է Գանսու նահանգում գտնվող Չինաստանի փոստային խնայբանկը (PSBC): PSBC-ն տուգանվել է 90,5 մլն յուանով (14,3 մլն դոլար): Մեկ այլ խոշոր իրավախախտում է կատարել Ցզիլին նահանգի Գյուղական առեւտրային բանկի մասնաճյուղը: Բանկը տուգանվել է 77,4 մլն յուանով (12,2 մլն դոլար):



























