Ճապոնական տեխնոլոգիական հսկա SoftBank-ը մտադիր է ստեղծել իր սեփական առցանց վճարումների համակարգը եւ պատրաստվում է առաջ անցնել այս շուկայում  գործող առաջատարներից՝ PayPal-ից, Alipay-ից եւ Apple Pay-ից: Այս մասին հաղորդում է Kommersant.ru- ն՝ վկայակոչելով The Sunday Times-ին:

Նման համակարգ ստեղծելու համար ճապոնական ընկերությունը բանակցություններ է վարում համաշխարհային բանկերի մասնակցությամբ նման կոնսորցիումի ստեղծելու շուրջ:

Թերթի տվյալներով՝  սեփական վճարային համակարգի ստեղծման մտադրությամբ է բացատրվում 10 միլիարդ շվեյցարական ֆրանկի դիմաց շվեյցարական Temenos Group բանկերի ծրագրային  ապահովման ընկերության գնման ցանկությունը եւ մի շարք ակտիվների՝ այդ թվում Uber-ում SoftBank-ի մասնաբաժնի գրավադրմամբ 5 մլրդ վարկի ձեռքբերման շուրջ բանակցությունները: Լոնդոն Սիթիում SoftBank-ի այս գործողությունների  մասին խոսում են որպես արդեն վճռված հարց, ընդ որում՝ ինքն՝ ընկերությունը հրաժարվում է մեկնաբանել վճարային շուկա մուտք գործելու իր հետաքրքրության մասին շշուկները: