Ճապոնական ընկերությունը մշակել եւ սկսել է վաճառել ուտելի կեղեւով բանաններ, նոր արտադրանքը կոչվել է «մոնգի» (ճապոնական ժարգոնում՝ անհավանական), հաղորդում է «Մոյա պլանետան»:
Բանաները աճեցնում է D & T Farm Tetsuya Tanaka ընկերությունը՝ օգտագործելով ծայրաստիճան սառեցում (մինչեւ -60°С ) եւ տաքացում։ Ջերմաստիճանի տատանումը նպաստում է բույսի արագ աճին, արդյունքում ստացվում է բարակ կեղեւով պտուղ։
Արտադրողները հաստատում են, որ այդպիսի կեղեւը շատ օգտակար է՝ պարունակում է վիտամին B6, մագնեզիում եւ տրիպտոֆան։ Համը նման է քաղցր անանասի համին։
Մեկ բանանի միջին արժեքը 5,75 դոլար է։ Միակ խանութը, որ վաճառում է մոնգի, օրական ստանում է ընդամենը 10 բանան։ Արտադրողները մտածում են պտուղը արտահանելու մասին, հաղորդում է New York Post-ը։



























