ԱՄՆ 11 նահանգների իշխանությունները երկրում գրիպի համաճարակի պատճառով դպրոցներում դասերն անմիջապես դադարեցրել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դասերը դադարեցվել են Այդահո, Ալաբամա, Իլինոյս, Քենթիքուկի, Միչիգան, Միսուրի, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Տեխաս եւ Ֆլորիդա նահանգների դպրոցներում։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխման դաշնային կենտրոնի ղեկավար Բրենդա Ֆիցջերալդի խոսքով՝ երկրում գրիպից մահացել է 37 երեխա։ Մասնագետները ենթադրում են, որ սեզոնի ավարտին այդ թիվը կկրկնապատկվի։



























