Ահաբեկչության իրականացման համար շտապօգնության մեքենայի օգտագործումն անարգանքի է արժանի, հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը՝ ցավակցություն հայտնելով Քաբուլում տեղի ունեցած հերթական ահաբեկչական գործողության կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ցնցված եմ Քաբուլում երեկ տեղի ունեցած սարսափելի հարձակումից եւ  բացարձակապես դատապարտում եմ այն։ Շտապօգնության մեքենայի օգտագործումը քաղաքացիների  վրա հարձակվելու համար անարգանքի է արժանի․․․ Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին»,-ասված է Ջոնսոնի գրավոր ուղերձում։

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում Բրիտանիան եւ Աֆղանստանը նույն դաշտում են: Ջոնսոնը կոչ է արել գտնել եւ արդարադատությանը հանձնել ահաբեկչական գործողության մեջ ներգրավված անձանց:

«Երեկվա հարձակումը ցույց է տալիս, որ շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը (Աֆղանստանի քաղաքական գործընթացի) ակտիվացնեն երկխոսությունը: Տարածաշրջանային եւ միջազգային գործընկերները միահամուռ են այս նպատակի իրականացման հարցում»,-նշել է Ջոնսոնը:

«Թալիբանը» պատասխանատվություն է ստանձնել Քաբուլի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցած պայթյունի համար

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը՝ այն «հրեշավոր» եւ «ստոր» որակելով

Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին թալիբների դեմ վճռական գործողություններ նախաձեռնել