Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժ չի գրանցվել: Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2017 թվականի ընթացքում գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ միջազգային հանրությունը շարունակել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է, որ ՀՀ-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, եւ Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար: Նույն ելույթում ՀՀ Նախագահը հայտարարել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության պայմաններում ՀՀ-ն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ եւ 2018թ. գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների:

Փաշինյանին Կրեմլում ծանր զրույց է սպասվում՝ Պուտինը ռազմաբազայի հարցն է բարձրացնելու I ԼՈՒՐԵՐI 20:00

Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են Գյումրիի ռազմաբազայի ճակատագիրը I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՈւՂԻՂ. Խոշոր հրդեհ Աշտարակում. շինանյութի պահեստ է այրվում

Դավիթ Համբարձումյանի քարոզարշավը՝ Ղուկասավան համայնքում

Ժերար Դեպարդիեն մեղադրվում է բռնաբшրության մեջ. նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում IԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Կիևում և Եվրոպայում պահանջել են Քուշներին հեռացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններից՝ Ռուսաստանին գովելուց հետո

Վճռաբեկը ռեկորդային արագությամբ կայացրեց Դավիթ Համբարձումյանի որոշումը, իրավաբանության հետ կապ չունի

Արհեստական բարոյականություն. ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայաստանում ձևավորված մթնոլորտը. Վահե Հովհաննիսյան

Սամվել Կարապետյանին նույնիսկ 64 դրամի չարաշահման հետ առնչություն տեսնել հնարավոր չէ. Վարդեւանյան

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է

Մերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ
















