Սաուդյան Արաբիայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարարությունը հրապարակել է այն խանութների ցանկը, որտեղ այս տարվա սեպտեմբերից աշխտանքի կվերցնեն միայն Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին, հաղորդում է SPA  սաուդյան լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության ներկայացուցիչ Հալիդա ալ Հաիլային։

«Խանութների ցանկը, որտեղ կարող են աշխատել միայն սաուդցիներ ներառում է 12 տարբեր առեւտրային ձեռնարկություններ, այդ թվում՝ ժամացույցների, ակնոցների, բժշկական սարքավորումների, շինարարական նյութերի, կահույքի, հագուստեղենի, մեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող խանութներ»,-նշում է գործալակությունը։

Նախարարը նշել է նաեւ, որ պատրաստվում են խանութներում  աշխատանքի վերցնել նաեւ սաուդցի կանանց։