Ավտոմատ կառավարման համակարգի մշակման ծրագրին մասնակցող Google-ի նախկին ինժեներները ստեղծել են սեփական առանց վարորդի կառավարվող մեքենան։ Այս մասին հայտնել է Nuro անվանումն ստացած ամերիկյան ստարտափի կայքը, փոխանցում է Autonews-ը։

Nuro ընկերությունը հիմնադրվել է Դեյվ Ֆերգյուսոնի եւ Ջիաջուն Զյուի կողմից, որոնք նախկինում Waymo ֆիրմայի առաջատար ինժեներներ են եղել (Google-ի ավտոմատ կառավարման համակարգերի նախագիծ): Ստարտափում ընդգրկվել էին նաեւ Uber, Tesla, Apple-ի եւ General Motors-ի նախկին աշխատակիցներ:

Nuro-ն սեփական ավտոմատ մեքենան ստեղծել է ամբողջությամբ «զրոյից»։ Առանց վարորդի կառավարվող մեքնենան ստացել է R1 անվանումը։ Նրանում ամբողջությամբ բացակայում են կառավարման արտաքին մասերը, այդ թվում՝ ղեկանիվը եւ  ոտնակները։ Ղեկավարման համար պատասխանատու են մեքենայի տանիքին տեղակայված LIDAR օպտիկական հեռաչափը, տեսախցիկը եւ ռադարը։