Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբելիան հայտարարել է, թե առաջիկայում ամենաիսկական ներդրումներ են ակնկալվում Ադրբեջանից եւ Թուրքիայից, հաղորդում է GHN-ը:
«Այդ երկրները մեր առաջին առեւտրային գործընկերներն են»,- նշել է նա՝ հավելելով, որ ներդրումներ անելու հարցում շահագրգռություն է ցուցաբերում նաեւ Իսրայելը:
«Մենք նաեւ աշխատում ենք Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի եւ Կանադայի»,- ասել է նախարարը եւ հավելել. «Մենք ձգտում ենք բազմակողմ լինել եւ ուշադրությունը հառել նաեւ Ասիայի վրա: Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավային Կորեան մեր ուշադրության կենտրոնում են»:
Ի դեպ, ըստ նախատեսվածի ներդումների ծավալը այս տարի պետք է կազմեր 1 միլիարդ, բայց եղել է ընդամենը 272 միլիոն դոլար:




























