Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւի հաղթանակի հարցը այս երկրի քաղաքական շրջանակներում նույնիսկ չի քննարկվում:

«Իշխող «Ենի Ազեբայջան» կուսակցության երիտասարդները իրենց ավանդը կունենան ընտրություններում նախագահ Իլհամ Ալիեւ հաղթանակի մեջ»,- հայտարարել է փոխվարչապետ, կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

Նա նշել է, որ 2018 թվականը նախագահական ընտրությունների տարի է: Նա ասել է, որ երկրի գլխավոր քաղաքական իրադարձության մեջ երիտասարդներն իրենց ավանդը կունենան Ադրբեջանի նախագահի՝ որպես ԵԱ-ից առաջադրված թեկնածուի հաղթանակի մեջ: