Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանում կարող է ստեղծվել միայնության նախարարություն։ Այս մասին հայտնում է քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը։

«Մեծ Բրիտանիայում նույնիսկ միայնության նախարարություն են ստեղծել, քանի որ ժամանակակից հասարակության զարգացման ֆոնին միայնությունը մարդկանց ամենամեծ խնդիրներից մեկն է դարձել: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ մենք էլ ստեղծենք այդպիսի նախարարություն»,-ասել է Մատվիենկոն։