Իրաքի Սալահ էդ Դին նահանգի հյուսիսում գտնվող Թուզ Հուրմատու քաղաքի շրջանում կառավարամետ ուժերը հետապնդում են նախկինում անհայտ ահաբեկչական խմբի՝ «Ռայաթ էլ Բեյդա» անունով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զինյալները բազմիցս հարձակվել են այդտեղ տեղակայված կառավարական բանակի կողմում կռվող «Ալ Հաշդ աշ Շաբի» շիական կազմավորումների դիրքերի վրա։
Այս առնչությամբ Բաղդադում որոշել են երկիր հյուսիսում ամրացումներ իրականացնել։ Ենթադրաբար, ահաբեկիչները կարող էին Իրաք ներխուժել Սիրիայի տարածքից։




























