Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ Հայաստանում 2009 թ. 96,5 հազ. մարդ աշխատել է վնասակար եւ վտանգավոր պայմաններում։ 2008 թ. համեմատ՝ նման պայմաններում աշխատողների թվաքանակը կրճատվել է 16,6 հազարով։

Ամենավատ աշխատանքային պայմանները հանքագործությունում եւ արդյունաբերությունում են՝ ընդհանուրի մոտ 40 տոկոսը։ Դրան հետեւում է տրանսպորտը եւ կապը՝ 24,7 տոկոս, այնուհետեւ՝ էմերգետիկան՝ 23,7 տոկոս։

Հատկանշական է, որ վտանգավոր պայմաններում աշխատողներից յուրաքանչյուր չորրորդը կին է։