Փենսիլվանիա նահանգում բնակվող Սյուրվելդս ընտանիքը վերամիավորվել է իրենց Էբի շան հետ, որը 10 տարի կորած է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WCPO Cincinnati ալիքը։  

Շունն ամբողջությամբ առողջ է։ Ընտանիքը ենթադրում է, որ այս տարիների ընթացքում ինչ-որ մեկը հոգ է տարել նրա մասին։ Ընդ որում՝ շունը հիշում է այն շարժումները, որոնք նրան սովորեցրել էին 10 տարի առաջ։

«Կարծես երեխաներիս մանկության մի մասնիկը հետ է վերադարձել, մեր ընտանիքի մի մասնիկը կրկին մեզ հետ է։ Հրաշալի է»,-պատմել է Դեբրա Սյուրվելդսը։