Քուվեյթի քաղաքացի Աբդալա աս Սալեհը երկրի դատարանի կողմից դատապարտվել է ավելի քան 30 տարվա ազատազրկման սոցիալական ցանցում Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հասցեին հնչեցված վիրավորանքի համար, դատավճիռը հրապարակվել է կիրակի օրը, հայտնում է Al Qabas քուվեյթյան թերթը։

Աս Սալեհը Twitter-ում եւ YouTube-ում հանդես է եկել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների դեմ կապված անցյալ տարի Քաթարի հետ հարաբերությունները խզելու որոշման հետ, նա մինչ այդ ապրել էր Քաթարում։

Թերթը նշել է, որ դատարանը վճիռը կայացրել  է մեղադրյալի բացակայության պայմաններում, քանի որ նա փախչել էր Մեծ Բրիտանիա։