Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության գլխավոր նախագահ է վերընտրվել Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի հերթական գլխավոր համաժողովի ժամանակ կուսակցության նախագահի թեկնածուներ են առաջադրվել Մուհարեմ Ինջեն եւ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Համաժողովին պատվիրակների քվեարկության արդյունքում Մուհարեմ Ինջեն ստացել է 447, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 790 ձայն։
Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ծնվել է Դերսիմում։ Ըստ թուրքական մամուլի Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայուհի է։ Քըլըչդարօղլուն եւս չի ժխտել մոր հայ լինելու մասին հարցերը՝ ասելով, որ թե կարեւոր չէ, թե ինչ ազգություն ունի մայրը։ «Իմ ընտանիքի էթնիկ ինքության վերաբերյալ հարցաքննություն անելը հակասում է մարդու իրավունքներին։ Մայրս կարող է եւ հայ է»,-ասել էր Քըլըչդարօղլուն։




























