Կովկասցիների կողմից մետրոյում հարձակման ենթարկվելուց հետո 23-ամյա մի մոսկվացի տեղափոխվել է հիվանդանոց, դեկտեմբերի 30-ին հայտնել է «Ինտերֆաքսը»։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Մետրոյի «Խաղաղության պողոտա» եւ «Բաբուշկինսկայա» կայարանների արանքում մի երիտասարդի եւ երկու անհայտ անձանց միջեւ ծեծեկռտուք է տեղի ունեցել։ Ծեծկռտուքի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածել է երիտասարդի կրծքավանդակին։

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։