Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել Թուրքիային Սիրիայում խոցված Սու-25-ի մնացորդները ստանալու հարցում աջակցելու խնդրանքով, հաղորդել են ռուսական ռազմական գերատեսչությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պաշտպանության նախարարությունը Սու-25- շարժիչի մնացորդների օգնությամբ նպատակ ունի պարզել ահաբեկիչների կողմից օգտագործված զենիթահրթիռային համալիրի վայրը եւ դրա արձակման աղբյուրները:

«Ռուսաստանի փորձագետների համար առանձնահատուկ հետաքրքություն է ներկայացնում գրոհիչի շարժիչի մնացորդները հրթիռի կրակի փոխազդեցության հետքերով՝ արձակման վայրը եւ Սիրիա զենքի մատակարարաման աղբյուրը ճշտելու համար»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ռուսական «Սու -25»-ը խոցվել է փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգում: Միջադեպի համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ Ան-Նասր» ահաբեկչական խմբավորումը: 

Թուրքիան կարող էր մասնակից լինել ռուսական «Սու-25»-ի խոցմանը. աղբյուր