Մոսկովյան շրջանի Ժելեզնոդորոժնի քաղաքում անցկացվում է Աստծո Վերափոխման տաճարի 65-ամյա ավագ քահանայի մահվան հանգամանքների նախաքննչական ստուգում: Այդ մասին հայտնել են ՌԴ դատախազության Քնչական կոմիտեի ԶԼՄ-ների հետ համագործակցության վարչությունում:
Նախնական տվյալներով, անցած գիշեր անհայտ անձինք մտել են տնակ, որտեղ բնակվում էր հոգեւորականը, եւ գումար են պահանջել, ուժի կիրառման սպառնալիքների ներքո, ինչից հետո հեռացել են դեպքի վայրից: Հետագայում տուժածին գտել են մահացած, սակայն ավագ քահանայի մարմնի զննության ընթացքում բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել:





























