Մերձմոսկվայի Չկալովսկի ռազմական օդանավակայան  է  տեղափոխվել  Սիրիայում զոհված Սու-25-ի օդաչու Ռոման Ֆիլիպովի դին: Այս մասին ՌԲԿ-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը, ինչպես նաեւ հաստատել է նախագահի վարչակազմի աղբյուրը:

«Օդաչուի մարմնի հետ բերվել է նաեւ գրոհիչի մնացորդները»,-նշել է պաշտպանության նախարարության աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ դին տեղափոխվել է Մոսկվա փետրվարի հինգին, որպես միջնորդ հանդես է եկել Թուրքիան:

Հիշեցնենք, որ ռուսական «Սու -25»-ը խոցվել է փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգում: Միջադեպի համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ Ան-Նասր» ահաբեկչական խմբավորումը: 

Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիայից օգնություն է խնդրել Սիրիայում խոցված Սու-25-ի մնացորդների ստացման հարցում

Թուրքիան կարող էր մասնակից լինել ռուսական «Սու-25»-ի խոցմանը. աղբյուր