Քրդական ջոկատների զինյալները Հալեպից հյուսիս-արեւմուտք՝ Աֆրին շրջանի մի քանի հատվածներում հարձակվել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակ» կազմավորումների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Firat գործակալության փոխանցմամբ՝ զինյալները վնասել են հակառակորդին Շիրան շրջանի Ուքեյնա եւ Դեքմեթաշ, Ռաջու շրջանի Շադիա, Բուլբուլ շրջանի Շահորդաջե բնակավայրերում եւ Թել Քաստել բլուրի մոտ:
Օպերացիայի ընթացքում երեք միավոր տեխնիկա է շարքից հանվել եւ սպանվել են 59 թուրք զինվորներ եւ «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալներ:




























