Մոսկվայում կովկասցիների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն է եղել:
Ժամը 5-ի սահմաններում երեք մոսկվացիներ վիճել են կովկասյան արտաքինով անհայտ անձանց հետ: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում դանակ է օգտագործվել, հաղորդում է Baltinfo-ն` վկայակոչելով իրավապահներին:
Միջադեպի արդյունքում երեք մոսկվացիներին տեղափոխել են հիվանդանոց: Երկուսի մոտ կրծքի ծակող-կտրող վնասվածք է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում: Երրորդն ուղեղի ցնցում է ստացել:
Հարուցվել է քրեական գործ, հանցագործներին փնտրում են «կովկասյան» տվյալներով:





























