Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը Լոս Անջելես-Սան Խոսե 2123 չվերթի մասին է: «Հրդեհը բռնկվել է պահեստային էլեկտրասնուցումում, անձնակազմը որոշել է տարհանում իրականացնել: Ինքնաթիռում եղել են 139 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամներ: Մի քանիսը որոշ թեթեւ վնասվածքներ են ստացել, ոչ ոք չի հոսպիտալացվել»,- հայտնել է օդանավակային մամուլի ծառայությունը իր թվիրթերյան էջում:
Ներկա պահին հրդեհը մարվել է: Ջոն Ուեյնի անվան օդանավակայանը վերականգնել է իր բնականոն աշխատանքը:




























