Մոսկվայում մոտ կես միլիոն կեղծված ռուբլի է առգրավվել Հայաստանի երեք քաղաքացիներից: Ոստիկանության աշխատակիցները հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների աջակցությամբ կալանավորել են Հայաստանի երեք քաղաքացիների, որոնցից առգրավվել է մոտ 500 հատ կեղծված 1000-ռուբլիանոց թղթադրամ:
Կեղծարարների կալանման գործողությունն իրականացվել է Դմիտրովյան խճուղում: Ոստիկանները շրջափակել են ավտոմեքենան, որում գտնվում էին Հայաստանի երեք քաղաքացիներ: Նրանց մոտ հայտնաբերվել Է 457 կեղծված 1000-ռուբլիանոց թղթադրամ, որոնք պատրաստվել են օֆսեթ տպագրության եղանակով:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ Է հարուցվել: Այժմ պարզվում են փողերի արտադրության եւ Մոսկվայի տարածաշրջան դրանց փոխադրման ուղիները:




























